Ռուսաստանում առաջին անգամ կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը
19 Հուլիսի 2026, 00:01
Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հուլիսի 10-ից մեկ տարով կասեցրել է հայաստանյան սերտիֆիկացման մարմինների տրամադրած փաստաթղթերի վավերականությունը։ Սա նման առաջին դեպքն է։
Խոսքը «ԱՐՄՏԵՍՏ» և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ընկերությունների մասին է, որոնք թեթև արդյունաբերության ապրանքների համար չորս սերտիֆիկատ և սննդամթերքի մեկ հայտարարագիր էին տվել։ Պատճառն այն է, որ չեն ներկայացվել ոչ ապրանքների նմուշների ներմուծման հիմնավորումները, և ոչ էլ լաբորատոր փորձարկումների արձանագրությունները։
Ի դեպ, «Արմտեստ»-ի վերաբերյալ ռուսական կողմի որոշումը համահունչ է հայաստանյան գործընկերների քայլերին. Հայաստանի հավատարմագրման ազգային մարմինն այդ պահին արդեն իսկ կասեցրել էր ընկերության փաստաթղթերի գործողությունը հենց երկրի ներսում։
«Մենք չենք առաջնորդվում ընտրողական մոտեցմամբ. գործում ենք բացառապես հստակ չափանիշներով՝ անկախ նրանից, թե ով է խախտողը։ Այս հարցում սերտորեն համագործակցում ենք ԵԱՏՄ անդամ մեր գործընկերների հետ», -նշել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։