Ռուսաստանում կանխվել է Հայաստանից 39 հազար վարդի ապօրինի ներմուծումը
27 Հուլիսի 2026, 20:40
«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է Բելառուսի տարածքով Հայաստանից Ռուսաստան ավելի քան 39 հազար վարդի ապօրինի ներմուծման փորձը կանխելու մասին։
Գերատեսչության տվյալներով՝ բեռը ձևակերպված է եղել որպես ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիք և Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։ Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերում «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը հուլիսի 23-ին ոչնչացրել է խմբաքանակը։
Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի մատակարարման սահմանափակումները գործում են մայիսի 22-ից։