Ռուսաստանում կոչ են անում Ադրբեջանի հետ վարվել այնպես, ինչպես Ուկրաինայի հետ. Իգիթյան

18 Օգոստոսի 2026, 20:45

Կարծիք | Քաղաքականություն

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը շարունակում է զարգանալ, և այս ոլորտում էական խնդիրներ առայժմ չեն նկատվում։ Միաժամանակ, երկու երկրների հարաբերություններում առկա են քաղաքական տարաձայնություններ, որոնք վերջին շրջանում ավելի ակնհայտ են դառնում։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների ներկա փուլին։

«Ռուսաստանում կան մարդիկ, որոնք արդեն կոչ են անում Ադրբեջանի հետ վարվել այնպես, ինչպես, ըստ իրենց, պետք է վարվել Ուկրաինայի հետ»,- ասել է Իգիթյանը։

Նրա խոսքով՝ նման հայտարարությունները կոշտ արձագանք են ստանում Ադրբեջանում։ Կովկասագետը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանը հետախուզում է հայտարարել մի շարք ռուս փորձագետների և պաշտոնյաների նկատմամբ, որոնք նման տեսակետներ են արտահայտել։

«Խոսքն այն մասին չէ, որ կան այնպիսի հակասություններ, որոնք կողմերը չեն կարող հաղթահարել։ Այս պահին խոսքն այն մասին է, որ կողմերը հստակեցնում և ամրապնդում են իրենց դիրքերը»,- ասել է կովկասագետը։