Ռուսաստանը չի միջամտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Պեսկով

29 Հունիսի 2025, 13:30

Քաղաքականություն

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանում տեղի ունեցողին, դա այդ երկրի ներքին գործն է։ Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, այդ երկրի ներքին գործն է, և Ռուսաստանը որևէ կերպ չի ցանկանում միջամտել։ Անշուշտ, Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է։ Եվ եկեք չմոռանանք, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք, իհարկե, ցավով են նայում այս իրադարձություններին: Շատերը չեն ընդունում տեղի ունեցածը, բայց դա Հայաստանի ներքին գործն է», — ասել է Պեսկովը։