Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ առաջնորդվում է քաղաքական ռեալիզմի սկզբունքներով. Արա Պողոսյան

Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հիմնված է քաղաքական ռեալիզմի սկզբունքների վրա, որոնց համաձայն՝ պետությունները առաջնորդվում են սեփական շահերով։ Alpha News-ի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը, ինչին էլ Ռուսաստանը համապատասխան արձագանքում է»,- ասել է Պողոսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ տնտեսական ոլորտը Ռուսաստանի համար շարունակում է մնալ ազդեցության կարևոր գործիք։ Նա նաև նշել է, որ ռուսական շուկայի հնարավոր կորուստներն, իր գնահատականի, առաջիկա տարիներին հնարավոր չի լինի լիարժեք փոխհատուցել եվրոպական շուկաներով՝ հաշվի առնելով լոգիստիկ և շուկայական առանձնահատկությունները։