Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական հայտարարություն չի ստացել հարաբերությունները խզելու մտադրության մասին. Օվերչուկ

04 Ապրիլի 2024, 11:15

Քաղաքականություն

Մոսկվան Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չի ստացել այն մասին, որ կցանկանար խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեզ հայտնի չէ, որ նրանք ծրագրում են խզել հարաբերությունները, այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին»,- ասել է Օվերչուկը։

Հիմա եթերում