Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը «պատմականորեն ճիշտ ընտրություն» կկատարի. Սերգեյ Ռյաբկով
03 Հունիսի 2026, 17:55
Ռուսաստանը հույս ունի, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համատեքստում Հայաստանը «պատմականորեն ճիշտ ընտրություն» կկատարի՝ հօգուտ Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք ակնկալում ենք, որ կկատարվի պատմականորեն ճիշտ ընտրություն՝ հօգուտ Ռուսաստանի հետ ավանդական, խորը եղբայրական հարաբերությունների ամրապնդման, ինչից, համոզված եմ, հայ ժողովուրդը միշտ միայն կշահի»,- Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում ասել է Ռյաբկովը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ կապված Հայաստանի իրավիճակին։