Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ

19 Սեպտեմբերի 2023, 14:47

Քաղաքականություն

Ռուսաստանը կապ մեջ է Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղում Բաքվի «հակաահաբեկչական գործողության» անցկացման լուրերի մասին տեղեկատվություն ստանալու համար։ Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը «լոկալ հակաահաբեկչական միջոցառում» սկսելու մասին, որն սկսվել է «Ղարաբաղում Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու» նպատակով:

Զախարովան հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարություն կհրապարակի ադրբեջանական կողմի հետ շփումների արդյունքներով: