Ռուսաստանը կարող է տնտեսական միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ Բորիս Ռոժին

18 Օգոստոսի 2026, 19:20

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարի արտաքսմանն ու ռուս-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված իրավիճակին։

Փորձագետի խոսքով՝ տեղի ունեցածը Մոսկվայի և Բաքվի միջև հակամարտության շարունակությունն է, որը, չնայած դրա կարգավորման վերաբերյալ հայտարարություններին, դեռևս ամբողջությամբ չի հանգուցալուծվել։

Ըստ Ռոժինի՝ երկու երկրների միջև հարաբերությունների որոշակի սառեցում արդեն նկատվում է, և իրավիճակի հետագա սրման դեպքում չեն բացառվում լրացուցիչ միջոցների կիրառումը։

«Որոշակի սառեցում նկատվում է։ Եվ, հնարավոր է, եթե լարվածությունը շարունակվի, մենք կտեսնենք նաև տնտեսական միջոցառումներ՝ կապված Ադրբեջանի գործունեության հետ։ Խոսքը հայտնի գործիքակազմի մասին է, որը կապված է ՌԴ-ի տարածք որոշակի ապրանքների արտահանման և նմանատիպ այլ միջոցների հետ», — եզրափակել է Ռոժինը։