Ռուսաստանը կարող է զրկել «Պռոշյանի կոնյակի գործարանին» ներմուծման լիցենզիայից

07 Ապրիլի 2026, 21:44

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանը «Պռոշյանի կոնյակի գործարանին» կարող է զրկել ներմուծման լիցենզիայից՝ կեղծված արտադրանքի պատճառով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը։

«Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը ստուգումից հետո կասեցրել է գործարանի լիցենզիան՝ լուրջ խախտումներ հայտնաբերելու պատճառով։

Պարզվել է, որ ներմուծվող «կոնյակը» չի համապատասխանում ԳՕՍՏ չափանիշներին։  Ծառայությունը դիմել է դատարան՝ լիցենզիան կասեցնելու և հնարավոր է՝ ամբողջությամբ չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում»,- գրել է Սոլովյովը։