«Ռուսաստանը մտադիր չէ լքել Հարավային Կովկասը»․ Մոսկվան անընդունելի է համարել Փաշինյանի հայտարարությունները. Ռիա Նովոստի

04 Սեպտեմբերի 2023, 16:25

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա արել է սեպտեմբերի 2-ին իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում, անընդունելի են, Մոսկվայում ծայրահեղ դժգոհություն են հայտնել այդ կապակցությամբ: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, ներառյալ՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն ու օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը, որոնք գնահատվում են անընդունելի՝ իրենց տոնով ու բովանդակությամբ և որոնք միտված են սեփական սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վա բարդելուն»,- ասել է Ռիա Նովոստիի դիվանագիտական աղբյուրը։

«Փորձ է արվում Ռուսաստանին արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից՝ Երևանն օգտագործելով որպես այդ նպատակի իրականացման միջոց»,- հավելել է աղբյուրը։

«Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության և տնտեսության ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է ոչ թե որպես «կախվածություն», այլ որպես իրավահավասար և արդյունավետ գործընկերություն։

Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, մտադիր չէ լքել հարավկովկասյան տարածաշրջանը»,- ընդգծել է դիվանագիտական աղբյուրը։

Հիմա եթերում