Ռուսաստանը նախատեսում է վերանայել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնափոխադրողների համար գործող արտոնությունները
25 Սեպտեմբերի 2026, 23:23
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն առաջարկում է վերանայել ԱՊՀ երկրներից (այդ թվում՝ Հայաստանից) և Վրաստանից պրոֆեսիոնալ վարորդների՝ ՌԴ տարածքում ժամանակավոր գտնվելու արտոնյալ պայմանները, եթե տվյալ պետությունները որոշում կայացնեն անդամակցել Եվրոպական միությանը։
ՌԴ կառավարության որոշման համապատասխան նախագծով նախատեսվում է չեղարկել ներկայում գործող արտոնությունը, որը թույլ է տալիս նշված երկրների միջազգային բեռնափոխադրում իրականացնող վարորդներին Ռուսաստանում գտնվել տարեկան մինչև 180 օր։
Փաստաթղթի ընդունման դեպքում հիշյալ պետությունների բեռնատարների վարորդների համար կվերականգնվի նախկինում գործող ընդհանուր ռեժիմը՝ տարեկան առավելագույնը 90 օր ժամկետով։