Ռուսաստանը ներկայացնող հայ ձյուդոիստը արծաթե մեդալ է նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարում
26 Մարտի 2024, 10:47
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/25140525/99999%D5%A1%D5%A1%D5%A1-1.webp)
Ռուսաստանը ներկայացնող հայԱԶԳԻ ձյուդոիստ Կարեն Գալստյանը (73 կգ) դարձել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարի արծաթե մեդալակիր:
Եզրափակչում հայ մարզիկը պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Շավտադուաշվիլիին: 24-ամյա Գալստյանի համար «Մեծ սաղավարտի» մրցաշարերում սա կարիերայի առաջին մեդալն է:
Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արտակ Թորոսյանը որակավորման փուլում հաղթել է Հայիթին ներկայացնող մրցակցին, սակայն 1/16 եզրափակչում զիջել է իսրայելցի մարզիկին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մեսրոպ Բադալյանը (81 կգ), Աշիկ Անդրեյանը (60 կգ) և Վահագն Հովսեփյանը (60 կգ) պարտվել են մեկնարկում: