Ռուսաստանը նշել է Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման պայմանները

25 Սեպտեմբերի 2026, 15:00

Քաղաքականություն

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերականգնումը, սակայն Ադրբեջանից Հայաստան գազ մատակարարելու համար անհրաժեշտ կլինի կառուցել նոր գազատար և կնքել երկարաժամկետ պայմանագրեր։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Մենք ուշադրություն ենք դարձրել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններին՝ Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորությունների վերաբերյալ։ Ողջունում ենք հայ-ադրբեջանական համագործակցության վերականգնման փաստն էներգետիկ ոլորտում, ինչը կարող է վկայել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման դրական քայլի մասին»,- նշել է Շևցովը։

Նա նաև ուշադրություն է դարձրել Ադրբեջանից Հայաստան երկար տարիների դադարից հետո դիզելային վառելիքի և բենզինի մատակարարումներին։

Անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորությանը՝ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը նշել է, որ կողմերը չեն հերքում՝ ներկայում դրա իրականացումը դժվար է, քանի որ անհրաժեշտ է կառուցել նոր գազատար։

«Իսկ դա, իր հերթին, արդարացված է միայն երկարաժամկետ պայմանագրերի և կայուն պահանջարկի պայմաններում»,- ասել է Շևցովը։

Հիմա եթերում