Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ

25 Հունվարի 2025, 16:38

Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է «Sputnik Գրուզիա»-ն:

Ընդգծվել է նաև, որ 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ընդունված որոշումները՝ վերսկսել օդային հաղորդակցությունը և վերացնել Վրաստանի քաղաքացիների համար վիզաները, խթանել են երկրների միջև զբոսաշրջային փոխանակումները։

«Պատրաստ ենք գնալ ռուս-վրացական հարաբերությունների հետագա կարգավորման ճանապարհով այնքան հեռու, որքան դրան պատրաստ կլինեն Թբիլիսիում», — ասված է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում: