Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

20 Մայիսի 2026, 22:18

Քաղաքականություն

2026 թվականի մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ Սահմանափակումները կգործեն մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման և դրա արդյունքների վերլուծության ավարտը:

Որոշումն ընդունվել է բուսասանիտարական անվտանգության ապահովման և Ռուսաստանի արտահանման ներուժի պահպանման նպատակով։ Ըստ աղբյուրի՝ չնայած ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքներին՝ կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շարունակվում են:

Գերատեսչության տվյալներով ՝ ներմուծված 96,2 մլն միավոր ծաղկային արտադրանքում արձանագրվել է 135 խախտում, ինչը կազմում է 2025 թվականին հայտնաբերված բոլոր խախտումների 77 տոկոսը։