Ռուսաստանը սահմանափակել է շուրջ 200 հազար օտարերկրացու մուտքը երկիր
10 Սեպտեմբերի 2026, 20:29
Ռուսաստանի իշխանությունները սահմանափակել են շուրջ 200 հազար օտարերկրացու մուտքը երկիր։ Ապօրինի միգրանտների արտաքսման դեպքերի թիվն աճել է 2,6 անգամ։
ՌԴ ՆԳՆ առաջին տեղակալ Անդրեյ Կիկոտիի խոսքով՝ ամեն տարի երկիր է ժամանում մոտ 9 միլիոն օտարերկրյա քաղաքացի, իսկ ցանկացած պահի երկրում գտնվում է 6-6,5 միլիոն մարդ։
Նա նշել է, որ միգրանտների ընտանիքների չաշխատող անդամների թիվը նվազել է 20 տոկոսով։
2027 թվականից ՌԴ ՆԳՆ-ն նախատեսում է գործարկել վերլուծական կենտրոն, որը կզբաղվի ապօրինի միգրացիայի դեմ պայքարի հարցերով։