Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ. ՌԴ ԱԳՆ

02 Հուլիսի 2025, 16:50

Քաղաքականություն

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ և կցանկանար տեսնել զարգացող ու բարգավաճող Հայաստան՝ ելնելով բարձր իդեալներից և փոխշահավետությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ։ Առաջին հերթին, ոչ միայն այն պատճառով, որ դրանք բարձր իդեալներ են, այլ այն, որ դա ոչ պակաս շահավետ է: Մենք ցանկանում ենք տեսնել կայուն, բարգավաճող և զարգացող Հայաստան: Սա այն է, ինչը մենք մաղթում ենք այդ պետությանն ու նրա ժողովրդին»,- ճեպազրույցում ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս Հայաստանում օրինականության պահպանման, Սահմանադրության վրա հենվելու, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, ներառյալ՝ կրոնական, ապահովման օգտին։

Հիմա եթերում