Ռուսաստանը շարունակում է համագործակցությունը Երևանի հետ․ ՌԴ տրանսպորտի նախարարություն

01 Սեպտեմբերի 2026, 16:45

Քաղաքականություն

Մոսկվան շարունակում է համագործակցել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Այս մասին «Вести»-ին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ այնպես, ինչպես աշխատել ենք նախկինում՝ կատարելով մեր բոլոր պարտավորությունները։ Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում , պարբերաբար ինչ-որ հայտարարություններ են անում։ Մենք ամեն ինչ իրականացնում ենք օրենքին համապատասխան»,- նշել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք ՀՀ-ն հրաժարվի ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունից։