Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումները

25 Սեպտեմբերի 2026, 22:21

Քաղաքականություն

«Ռոսսելխոզնադզոր»-ը հրաժարվել է վերացնել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման սահմանափակումները։ Ինչպես հայտնել են ՏԱՍՍ-ին գերատեսչությունից, Երևանը մինչ այժմ չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնք կհաստատեին նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը։

Ռուսաստանի վերահսկողության մարմնում ընդգծել են, որ հայկական Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացվել են միայն «երաշխիքներ և միջնորդություններ», որոնք, ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի, բավարար հիմք չեն մատակարարումների վերսկսման համար։

Համապատասխան ծանուցումն արդեն ուղարկվել է հայկական կողմին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի կողմից սահմանափակումներ էին կիրառվել Հայաստանից արտահանվող մի շարք կարևոր ապրանքների նկատմամբ։ Բացի ձկնամթերքից և կաթնամթերքից, սահմանափակումների տակ են մնում նաև հանքային ջուրը, ալկոհոլային խմիչքները, ինչպես նաև թարմ բանջարեղենն ու մրգերը։