Ռուսաստանը տարբերակում է հայ ժողովրդին ՀՀ իշխանությունից․ Վիգեն Հակոբյան

25 Ապրիլի 2025, 23:40

Քաղաքականություն

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրվան նվիրված որևէ անդրադարձ չի կատարել արևմտյան հայտնի մամուլը։ Փոխարենը ռուսական մամուլն է նախօրեին լցված եղել հայ ժողովրդին պատուհասած ողբերգության թեմայով։ Ինչո՞ւ։

Alpha News-ն այս հարցի պատասխանը փորձել է ստանալ քաղտեխնելոգ Վիգեն Հակոբյանից։

«Առնվազն երկու կարևոր էլեմենտի վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Առաջին հերթին՝ փոխվում է աշխարհաքաղաքական կոնյուկտուրան, այդ թվում նաև տարածաշրջանային իրադրությունը։ Աշխարհում տեղի ունեցող պրոցեսնեը, որի հիմնական խաղացողներն ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են, փոքր-ինչ ազդում են Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության վրա»,- նկատել է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի խոսքով՝ Ռուսաստսնն այժմ զբաղվում է տարածաշրջանով ու բոլորին փորձում վերադարձնել իր տեղը։

«Թուրքիայի դերը Ռուսաստանի համար բարձրացվել էր մինչև 2022թ․ ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Հիմա երևի թե Ռուսաստանը համարում է, որ աստիճանաբար պետք է զբաղվել ռեգիոնով ու յուրաքանչյուրին վերադարձնել իր տեղը։Սա մեծ քաղաքականություն է, ասել, թե սա հակաթուրքական է կամ պրոհայկական, անշնորհակալ գործ է, որովհետև աշխարհի քաղաքականությունը, առավել ևս գեոքաղաքականությունը զուտ պրագմատիկ է՝ հիմնված ռացիոնալիզմի վրա։

Կա նաև որոշակի պրոհայկականություն, ընդ որում, կարծես թե պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչները շարունակում են տարբերակել իրարից Հայաստանի իշխանություն ու ժողովուրդ հասկացությունները»,- ասել է Վիգեն Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։