Ռուսլան Թորոսյանը՝ բռնցքամարտի առաջնության հաղթող
17 Փետրվարի 2025, 20:15

Փետրվարի 10-16-ը Արմավիր քաղաքում անցկացվել է Կրասնոդարի երկրամասի բռնցքամարտի պատանիների (2009-2010թթ.) առաջնությունը: Բռնցքամարտիկ Ռուսլան Թորոսյանը չորս մենամարտ է անցկացրել և 57 կգ քաշային կարգում գրավել առաջին տեղը։
Մրցույթի արդյունքներով Ռուսլանն ընդգրկվել է Կրասնոդարի երկրամասի թիմում և կնախապատրաստվի Հարավային դաշնային շրջանի առաջնությանը, որը կանցկացվի մարտին Մայկոպ քաղաքում։
Բռնցքամարտիկը մարզվում է մարզիչներ Գարրի Կրբաշյանի և Արթուր Կրբաշյանի ղեկավաարությամբ: