Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան
01 Հոկտեմբերի 2026, 10:00
Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին Բաքվի բանտից News.am-ին տրված ուղերձում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 18-ին իրենց են տրամադրվել վերաքննիչ դատարանի վճիռների էլեկտրոնային տարբերակները։
«Այնտեղ, ինչպես նախկինում, ոչ մի ստորագրություն չկա, ոչ մի պաշտոնական նմուշ անգամ չկա։ Այնուամենայնիվ, բերել են և տվել են մեզ՝ 47 հատոր ընդհանուր ծավալով»,- նշել է նա։