Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է․ «Ուժեղ Հայաստան»-ը Դավիթ Ղազինյանի ձերբակալման մասին
18 Հունիսի 2026, 18:44
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դատապարտել է կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի ձերբակալման փաստը։
««Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։
Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։
Չենք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»,- նշված է կուսակցության հայտարարությունում։