«ԹՐԻՓՓ»-ը հերթական միակողմանի զիջումը չէ՞․ Լենա Մաթևոսյանը՝ Արարատ Միրզոյանին
21 Հոկտեմբերի 2026, 13:36
«Պարոն Միրզոյան, դուք ասում եք, որ ԹՐԻՓՓ-ը վավերացման եք բերում, քանի որ ցանկանում եք օր առաջ սկսել շինարարությունը։ Բայց սա գործնականում նշանակում է, որ առանց համապարփակ կարգավորման հասնելու՝ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում կատարում է Ադրբեջանի պահանջը՝ տեղում չունենալով որևէ առավելություն։ Այս մասին Ազգային ժողովում «TRIPP» նախագծի քննարկման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը՝ դիմելով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում չեն քննարկվել ո՛չ հայ գերիների վերադարձի, ո՛չ խաղաղության երաշխիքների, ո՛չ էլ Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը։
«Արդյոք սա հերթական միակողմանի զիջումը չէ՞, արդյոք սա հերթական լծակի կորուստը չէ՞ բանակցային գործընթացում, քանի որ դուք դեռ շարունակելու եք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց այս անգամ արդեն՝ առանց ձեռքի տակ որևէ գործիքի»,- հարցրել է Մաթևոսյանը։