«Սա հեղափոխություն է». Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան

17 Հոկտեմբերի 2026, 18:40

Միջազգային

Մարսելում մի քանի տասնյակ ցուցարարներ կոտրել են քաղաքապետարանի մուտքի դուռը և ներխուժել շենքի նախասրահ՝ գոռալով. «Սա հեղափոխություն է, մենք գրավում ենք Բաստիլը»։

Վանդալները ներկել են պատերը և տապալել Ֆրանսիայի Հանրապետության ազգային խորհրդանիշի՝ Մարիաննայի կիսանդրին։ Ոստիկանությունը կարճ ժամանակում նրանց դուրս է հանել շենքից։

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը տեղի ունեցածն անընդունելի է անվանել և հայտնել, որ Մակրոնից հավաստիացում է ստացել լրացուցիչ ուժեր ուղարկելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ պատճառված վնասը համեմատաբար փոքր է եղել։

Լարված իրավիճակը պահպանվում է նաև Փարիզում։ Բողոքի ցույցերի տեսանյութերում Մակրոնի հասցեին սպառնալիքներ են հնչում. «Լյուդովիկոս XVI-ին մենք գլխատեցինք։ Մակրո՛ն, մենք կարող ենք կրկնել դա»։