Սա հոգեբանական կտտանք է և շանտաժ․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանքների մասին

23 Հոկտեմբերի 2026, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

2020 թվականի նոյեմբերից հետո Նիկոլ Փաշինյանին քաղաքականության մեջ առաջ մղող միակ բանը ինքնապահպանման բնազդն է։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը՝ վերլուծելով ներքաղաքական վերջին զարգացումներն ու արտահերթ ընտրությունների հավանականությունը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո այլևս ոչ ոքի պետք չի լինելու, և ձգտում է առավելագույնս երկարաձգել իր քաղաքական կյանքը։

Անդրադառնալով ընդդիմադիր առաջնորդների կալանքներին՝ Alpha News-ի գլխավոր խմբագիրն ընդգծել է, որ իշխանությունը նպատակաուղղված կալանքի տակ է պահում նրանց, որպեսզի խոչընդոտի նախընտրական շտաբերի ձևավորմանն ու աշխատանքներին։

«Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին անվանում էր «մոնղոլ-թաթարներ»։ Իսկ հիմա ի՞նչ է կատարվում. հայր ու որդի նստած են ԱԱԾ նկուղում և չեն կարողանում նրանց տեսակցել։ Բացի այդ, նույն գործով կալանավորված են մի տարեց կին երկու աղջիկների հետ, իսկ 75-ամյա ամուսինը տնային կալանքի տակ է։ Սա հոգեբանական կտտանք է և շանտաժ։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է իրականում գործում ասիական, բռնապետական ու կեղտոտ ձևերով»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։

Հիմա եթերում