Սա իրավական աբսուրդ է. Արամ Վարդևանյան

02 Հուլիսի 2025, 11:44

Քաղաքականություն

Սա իրավական աբսուրդ է, բայց այս աբսուրդն ունի իրավական ակունք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Բոլորս հիշում ենք՝ ինչից սկսվեց այս ամենը: Մենք տեսանք, որ գործադիր իշխանությունը ֆեյսբուքի միջոցով Սամվել Կարապետյանի դեմ ուղղված խոստումներ տվեց: Եվ այդ կետից սկսած ունեցանք քաղաքական հետապնդման ուղիղ փաստական տվյալ»,- ասել է փաստաբանը:

«Միջնորդությունում, որը ներկայացվել է դատարանին, բառացի առկա է ձևակերպում, որ Սամվել Կարապետյանի կողմից հնչեցված գործողություններին նախորդել են իրադարձություններ, այն է՝ ՀՀ գործադիր իշխանության դիրքորոշումը Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության վերաբերյալ: Սա աբսուրդ է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- հավելել է Արամ Վարդևանյանը:

Հիմա եթերում