Սա նաև երկրպագուների վաստակն է, որ մենք 3 միավոր վաստակեցինք․ Պետրակով

20 Հունիսի 2023, 00:30

Սպորտ

Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային։

Խաղից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնը լեփ-լեցուն էր այս խաղում։

«Ուզում իմ կողմից ավելացնել։ Ես շնորհակալություն եմ հայտնել տղաներին։ Շնորհակալ եմ նաև Հայաստանի երկրապոգւներին։ Այն, որ ստադիոնը լեփ-լեցուն էր և նրանք մեզ առաջ էին մղում, շատ օգնեց մեզ։ Նրանք հանդիպման վերջնամասում շատ օգնեցին։

Ես շատ շնորհակալ եմ երկրպագուներին, որ նրանք ստադիոնում էին։ Սա նաև նրանց վաստակն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք»։