Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է․ Արամ Վարդևանյան
16 Հունվարի 2026, 17:43
Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն. Կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ՊԵՏՔ Է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան ՀԻՆԳ ՕՐ առաջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով․
«Այս կարգավորման պահանջով տնային կալանքի միջնորդությամբ էր հանդես եկել քննչականը: Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ: Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է: Առաջիկա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։