Սա պատերազմ է կին տեսակի դեմ. Պետրոս Հաճեանը՝ Կալիֆորնիայի դպրոցներում սեռափոխման քարոզչությունը թույլատրելու մասին 27 Մայիսի 2023, 19:20 Կարծիք ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում որոշում է ընդունվել, որի համաձայն, հանրային դպրոցներում կթույլատրվի սեռափոխման քարոզչությունը։ Այս որոշումը ամերիկյան հայաշատ նահանգում քննադատությունների է արժանացել։Alpha NEWS-ի եթերում հասարակական գործիչ Պետրոս Հաճեանը կոչ է արել հայ ծնողներին իրենց երեխաներին հանել դպրոցներից, ինչն ըստ նրա՝ կստիպի նահանգային իշխանություններին հաշվի նստել մյուսների հետ։«Սրա դեմ պայքարելու մի տարբերակ կա․ ամեն մի հայ ընտանիք պետք է դպրոցից իր երեխային հանի մինչեւ հունիսի 2-ը, քանի որ Կալիֆորնիայում հունիսը հայտարարվել է հպարտության ամիս, ինչը նշանակում է, որ դպրոցներում աշակերտներին կոչ են անելու հագնվել ֆեմինիստական, միասեռականներին բնորոշ հագուստով, ինչն ակնհայտ ԼԳԲՏ քարոզչություն է»,- ասաց Պետրոս Հաճեանը։Նրա համոզմամբ՝ սա արվում է ընտանիք հասկացությունը վերացնելու համար։ Պետրոս Հաճեանն այս գործընթացը բնորոշում է որպես հոգեւոր պատերազմ։«Իրենք ատում են կին տեսակը, սա պատերազմ է այդ տեսակի, ծննդաբերության, մարդկության դեմ։ Հետո ուշ կլինի, հետեւաբար ես առաջարկում եմ, եթե երեխայիդ պետք է ուղարկես հանրային դպրոց միասեռականներին բնորոշ հագուստով, ապա հագցրու եռագույնը, Արցախի դրոշը, պետք է ազգայնականությամբ պայքարենք։ Խաչը դիր վրադ, մենք այդպես պետք է ցույց տանք, որ չենք ընդունելու իրենց քարոզչությունն ու պարտադրանքը»,- նշեց Պետրոս Հաճեանը։ Պետրոս Հաճեան
Յուրիկ Հովհաննիսյանը` Նովոսիբիրսկի մարզային «Սպորտային էլիտա-2024» մրցույթի դափնեկիր 26 Դեկտեմբերի 2024, 15:45