Սա ՌԴ-ի կողմից Բալթյան երկրներին ուղղված նախազգուշացում է հնարավոր հետևանքների մասին․ Ալեքսեյ Մուխին
20 Մայիսի 2026, 23:00
Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը մեկնաբանել է Ռուսաստանի՝ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիայի հայտարարությունը, որն անթույլատրելի է համարելով ուկրաինական անօդաչու սարքերի գործարկումն ինչպես մերձբալթյան երկրների տարածքից, այնպես էլ դրանց տարածքով։
«Սա հայտարարություն չէ, այլ նախազգուշացում՝ Արտաքին հետախուզության ծառայության, ինչպես նաև ՌԴ Անվտանգության խորհրդի հիմնական դերակատարների, մասնավորապես՝ Դմիտրի Մեդվեդևի կողմից՝ հնարավոր մասին, , որոնք կառաջանան, եթե նման գործողություններ իրականացվեն։
Իմ կարծիքով՝ Բալթյան երկրներն արդեն բավական ադեկվատ արձագանքել են։ Դրանցից մեկը նույնիսկ F-16 կործանիչի միջոցով խոցել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, ինչի համար արժանացել է Ուկրաինայի դիվանագիտական նոտային։ Դա նրանց կողմից ճիշտ քայլ էր, թեև այն այնքան էլ չի համադրվում իրենց քաղաքական գործիչների ռազմատենչ հայտարարությունների հետ։
Այստեղ միանգամայն ակնհայտ է, որ քաղաքական գործիչների հայտարարությունները, մեղմ ասած, անտեղի են և արտահայտում են քաղաքական թերարժեքության բարդույթ, որով Մերձբալթիկայում շատերն են տառապում Ռուսաստանի նկատմամբ»,- ընդգծել է Մուխինը։
Քաղաքագետի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրները փորձում են ստուգել Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, իսկ նման գործողությունները կարող են հանգեցնել պոտենցիալ հակամարտության։