Սա շատ դրական որոշում է. Իրինա Ֆյոդորովան՝ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Իրանի շահագրգռվածության մասին

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ Իրանը հետաքրքրություն է հայտնել ԵԱՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միություն) կից դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու հարցում:

Փորձագետի կարծիքով՝ Իրանի ղեկավարության համար սա Արևմուտքի երկրների հետ պատժամիջոցային ռեժիմի պայմաններում արտաքին տնտեսական կապերի զարգացման այլընտրանքային միջոց է:

«Ես կարծում եմ, որ դա շատ դրական որոշում է Իրանի ղեկավարության կողմից, քանի որ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի պայմաններում ԵԱՏՄ-ում կապերը շատ կարևոր են։ Դա կօգնի մեղմել պատժամիջոցների ճնշումն Իրանի վրա և նրան ավելի լայն հնարավորություններ կտա արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու համար։

Բացի այդ, դա ավելի մեծ հնարավորություն կտա ստեղծել և աշխատել «Հյուսիս-Հարավ» միջանցքի վրա, որը տարբերակներից մեկով պետք է անցնի Իրանի տարածքով։ Ուստի, իհարկե, Իրանի ղեկավարության համար սա Արևմուտքի երկրների հետ պատժամիջոցների ռեժիմի պայմաններում արտաքին տնտեսական կապերի զարգացման այլընտրանքային միջոց է։ ԵԱՏՄ-ի համար դա նույնպես շատ կարևոր է, քանի որ Իրանը գտնվում է Պարսից ծոցի ափին, և նրա նավահանգիստները շատ կարևոր լոգիստիկ կետեր են Եվրասիական տնտեսական համագործակցության երկրներից դեպի արևելքի այլ երկրներ երթուղիների համար», — ասել է Ֆյոդորովան։