Սա տարրական պարկեշտության հարց է․ Զախարովան՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Երևանի տատանումների մասին

15 Սեպտեմբերի 2026, 18:40

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը համեմատել է խարխլված ամուսնության հետ, երբ կողմերը, չնայած խնդիրներին, շարունակում են միասին ապրել։

«Ասում են՝ հետո կորոշենք։ Իսկ ե՞րբ է այդ «հետոն»։ Երբ արդեն, ներողություն, կսկսեն կահույքը դուրս հանե՞լ։ Սա տարրական պարկեշտության հարց է։ Եթե խոսում ենք պարկեշտության մասին, ապա սա հենց դրա մասին է։ Այն կա՛մ կա, կա՛մ չկա»,– ասել է Զախարովան։

Անդրադառնալով Հայաստանի ղեկավարության այն հայտարարություններին, թե Եվրամիությանն անդամակցելու գործընթացի ուղղությամբ Երևանի ուղեգիծը դեռևս վերջնականապես ձևավորված չէ՝ Զախարովան նշել է, որ այդ հայտարարությունները հակասում են նախորդ տարվա ապրիլին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին։

Զախարովայի խոսքով՝ Երևանի գործողությունների և հայտարարությունների միջև առկա հակասությունները հարցեր են առաջացնում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների ապագա ուղղության վերաբերյալ։