Սա վրեժխնդրություն է․ Անահիտ Ադամյանը՝ Ավետիք Չալաբյանի կալանքի մասին

26 Հունիսի 2026, 17:45

Քաղաքականություն

Այս պահի դրությամբ Ավետիքին տվել են 2 ամսվա կալանք, առանց տեսակցության հնարավորության։ Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Անահիտ Ադամյանը՝ «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը։

«Դա հատուկ են անում, որպեսզի պատժեն և մանր վրեժխնդրություն լուծեն Ավետիքից՝ իր ակտիվ խոսքի համար, ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման մեջ ակտիվ մասնակցության համար և ընտրողների իրավունքների պաշտպանության համար»,- նշել է Անահիտ Ադամյանը։

Նրա խոսքով՝ այս պահին կալանավայրերում ավելի շատ անմեղ մարդ կա, քան մեղավոր։

«Մեր քաղբանտարկյալները հայտնվում են կալանավայրերում, իսկ մեկ տարի հետո ազատություն են ստանում։ Հիմա չկա քրեական գործ և իրավական պատճառ, որով Ավետիքը այսօր կարող է լինել դատապարտված»,- ընդգծել է Ավետիք Չալաբյանի կինը։