Սահմանազատման աշխատանքները կսկսվեն Տավուշից
10 Սեպտեմբերի 2026, 21:15
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը կմեկնարկի հյուսիսից։ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են աշխատանքների իրականացման ուղղությունը․ գործընթացը կընթանա հյուսիսից հարավ:
Աշխատանքները նախատեսվում է սկսել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ Հայաստանի կողմից գործընթացում ընդգրկված հատվածը ներառում է Տավուշի մարզը՝ Բերդավան և Նոյեմբերյան բնակավայրերի շրջակայքը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ղազախի շրջանը։
Այդ կետից քարտեզագրման խմբերը հաջորդաբար կշարժվեն դեպի հարավ՝ իրականացնելով սահմանազատման աշխատանքները։
Գործընթացի համակարգումն իրականացնում են սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հանձնաժողովները, որոնք ղեկավարում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։