Սամբիստ Արման Բաղդասարյանը՝ Ռուսաստանի առաջնության մրցանակակիր

Սամբիստ, Իլյա Շեգելմանի սամբոյի դպրոցի սան Արման Բաղդասարյանը բրոնզե մեդալ է նվաճել սամբոյի Ռուսաստանի առաջնությունում:
Արմանը տարել է չորս հաղթանակ։ Առաջին երկու մենամարտերում նա ավարտել է մենամարտերը ժամանակից շուտ՝ կիրառելով որոշ հնարքներ։ Երրորդ մենամարտում մարզիկը հաղթել է միջազգային կարգի սպորտի վարպետ Իլյա Զատիլկինին, իսկ բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հաղթել է սպորտի վարպետ Դանիիլ Օրլովին:
Այդ հաջողության շնորհիվ Արմանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմում և իրավունք ստացել ներկայացնելու երկիրը սեպտեմբերին Ղրղզստանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությունում: