Սամվել Կարապետյանի անակնկալ խոստումը Գյումրիին․ 2027 թվականին կբարեկարգվի Աբովյան փողոցը

19 Հոկտեմբերի 2026, 15:00

Հասարակություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Գյումրու Աբովյան փողոցի բարեկարգման և վերանորոգման էսքիզային նախագծի տարբերակներն արդեն վերջնական փուլում են։

Առաջիկա օրերին դրանք, սահմանված ընթացակարգի համաձայն, կներկայացվեն Գյումրու համայնքապետարան՝ անհրաժեշտ թույլտվությունները ստանալու և աշխատանքների մեկնարկն ապահովելու նպատակով։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականի գարնանը։

Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել Գյումրու քաղաքային միջավայրը, նպաստել քաղաքի զարգացմանը և բնակիչների համար ստեղծել ավելի բարեկարգ ու հարմարավետ միջավայր։