Սամվել Կարապետյանի պաշտպանները պահանջում են վերացնել տնային կալանքը՝ առաջարկելով ևս 400 մլն դրամ գրավ
09 Հուլիսի 2026, 17:54
Սամվել Կարապետյանի պաշտպանները միջնորդել են վերացնել նրա նկատմամբ ընտրված տնային կալանքը՝ առաջարկելով որպես այլընտրանք արդեն վճարված մեծ գումարին ավելացնել ևս 400 միլիոն դրամ գրավ։
Փաստաբաններ Արմեն Ֆերոյանը, Լիաննա Գասպարյանը և Արամ Վարդևանյանը խիստ առարկել են տնային կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մեղադրողի միջնորդության դեմ՝ պնդելով, որ այն ենթակա է մերժման։
Ըստ պաշտպանների՝ տնային կալանքը չի տարբերվում բանտայինից, և գրավի գումարը լիովին բավարար է պատշաճ վարքագիծ ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի է պարզապես սահմանափակել Կարապետյանի շփումները գործով անցնող 10-20 վկաների հետ։