«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Համապատասխան որոշումը քիչ առաջ կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստը տևել է շուրջ 7 ժամ։ Դրանցից մոտ 4 ժամը հատկացվել է միայն վկայի հարցաքննությանը։