Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հենց Սահմանադրության պատճառով․ Նարեկ Կարապետյան
18 Նոյեմբերի 2026, 12:45
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հենց Սահմանադրության պատճառով։ Եթե խնդիրը փոքր լիներ, նա այնտեղ տակ չէր լինի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմության կարևոր խնդիրներից մեկը հանրությանը ներկայացնելն է, թե ինչի դեմ է պայքարում ընդդիմությունը և ինչ արժեքներ են ընկած այդ պայքարի հիմքում։
«Մեր ընդդիմադիր գործընկերների հիմնական խնդիրը տեսնում եմ նրանում, որ մարդկանց չեն ներկայացրել, թե ինչին ենք դեմ, ինչն է արժեք այս պայքարի մեջ, ինչու է Սամվել Կարապետյանն այսօր կալանքի տակ։ Եթե խնդիրը փոքր լիներ, նա կալանքի տակ չէր լինի։ Դրա համար իրազեկումը շատ կարևոր է, որ մարդիկ մեր աշխատանքը տեսնեն, թե ինչի համար է այս ամբողջ ծանրությունը ընդդիմության առաջնորդների վրա»,- ասել է նա։