Սամվել Կարապետյանը ոնց պրինցիպիալ մտել է այս պրոցեսի մեջ, տենց էլ մինչև վերջ գնալու է. Նարեկ Կարապետյան

10 Մայիսի 2026, 22:10

Քաղաքականություն

«Մի մարդ կար, որ սկսեց պրոցեսներ, որոնք մեզ տարօրինակ թվացին:
Առաջինը՝ անցյալ տարվա Հայոց ցեղասպանության օրերին լսեցինք, որ այս մարդը խոստացել է մեր հարևան երկրին մոռանալ ցեղասպանության թեման: Մի քիչ կասկածով վերաբերվեցինք, բայց լսեցինք»,- այս մասին Գորիսում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Նրա խոսքով եկավ մյուս լուրը. Հայոց Կաթողիկոսի դեմ սկսվեց խոսույթ, որով փողոցում նույնիսկ չեն խոսում։Եկեղեցուն տարբեր անուններ դրվեց, վարկաբեկվեց։

«Սամվել Կարապետյանը ոնց պրինցիպիալ մտել է այս պրոցեսի մեջ, տենց էլ մինչև վերջ գնալու է ու ինքն է լինելու մեր երկրի մյուս առաջնորդը, եթե բոլորս ուզենք»,-նշել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։