Սամվել Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

14 Հոկտեմբերի 2026, 20:50

Սպորտ

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը (70 կգ) երկամարտի 296 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Հայ մարզիկը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում (139 կգ), իսկ հրում վարժությունում արձանագրեց 157 կգ: