Սամվել Մուժիկյանի ռեժիսորական դեբյուտը կլինի «Մի քիչ առանց ընկերներիս» ընտանեկան ֆիլմը

27 Նոյեմբերի 2024, 13:39

Մշակույթ

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մանկապատանեկան ֆիլմերի նախագծերի պաշտպանությունը: Փորձագետները գնահատել են ֆիլմերի ստեղծման համար սուբսիդավորման հայտ ներկայացրած կինեմատոգրաֆիստական կազմակերպությունների նախագծերը։ Քննարկվել է 37 նախագիծ:

Ներկայացված ֆիլմերից է «Մի քիչ առանց ընկերներիս» ընտանեկան ֆիլմը, որի ռեժիսորը Սամվել Մուժիկյանն է: Դա կլինի նրա ռեժիսորական դեբյուտը։

Պատմության կենտրոնում մի աղջկա պատմությունն է, ով առաջին կորուստն է ունցել․ մահացել է նրա տատիկը։ Նրան փորձում են օգնել մրցակից դասընկերները՝ Դենիսն ու Անտոնը, որոնք սիրահարված են նրան։ Տղաների աջակցության շնորհիվ աղջիկը հաղթահարում է տխրությունը և ավարտում այն պիեսը, որը սկսել է գրել տատիկի հետ։

Բեմադրիչի խոսքով՝ նա ցանկանում է ցույց տալ, որ երեխաների ուժը ընկերության մեջ է։ Նախագծի գեղարվեստական ղեկավարն ու պրոդյուսերն Արմեն Անանիկյանն է։

Փորձագետների գնահատման արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերին։

Հիմա եթերում