Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցում նշվել է Խաչվերացը

14 Սեպտեմբերի 2026, 15:00

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում սեպտեմբերի 13-ին հոգևորականներն ու ծխականները նշել են Խաչվերացի՝ Տիրոջ Սուրբ Խաչի փառավոր տոնը։ Խաչվերացը եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է

Տոնական պատարագը մատուցել է Տեր Ղևոնդ քահանա Թեմկինը:

Պատարագից հետո Սանկտ Պետերբուրգի հայերի հոգևոր հովիվ քահանա Եփրեմ Զարգարյանը շնորհավորել է ծխականներին տոնի կապակցությամբ։