Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցում նշել են Համբարձման տոնը

12 Մայիսի 2024, 20:14

Մշակույթ

Մայիսի 9-ին՝ Սուրբ պատմության գլխավոր իրադարձություններից մեկի՝ Համբարձման տոնի օրը, սուրբ Եկատերինա հայկական եկեղեցում Տեր Ղևոնդ քահանա Թեմկինը մատուցել է Սուրբ Պատարագ:

Քարոզի ժամանակ Հայր Ղևոնդը բացահայտել է տոնի նշանակությունը և նշել, որ Համբարձումից հետո Քրիստոսի տեսանելի երկրային ներկայությունը իր տեղը զիջում է Եկեղեցում նրա անտեսանելի մնալուն, և որ Տիրոջ Համբարձման փառքը մեր փրկության անվիճելի հույսն է:

Համբարձման տոնին Հայ Եկեղեցին նշում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսների տեղափոխումը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Պատմության բերումով Հայաստանի տարբեր անկյուններում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ ընդմիշտ վերահաստատվել է Ս. Էջմիածնում: