Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում կցուցադրվի Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը
26 Մայիսի 2025, 10:10
Մայիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում «Երիտասարդություն. Թատրոն. Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում կցուցադրվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը։
Ներկայացման ռեժիսոր Նարինե Գրիգորյանը թարմ հայացք է հաղորդում Գի դը Մոպասանի ստեղծագործությանը՝ այն լցնելով հումորով և երգիծանքով:
Սյուժեն ծավալվում է 1870 թվականին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։
Նշենք, որ Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացման առաջնախաղը կայացել է 2020թ. հունվարի 13-ին:


