Սանկտ Պետերբուրգում հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի և հայ գրողների ստեղծագործությունները
15 Մարտի 2025, 11:48

Մարտի 11-ին Սանկտ Պետերբուրգի «Արշալույս» թատրոնում տեղի է ունեցել ստեղծագործական երեկո, որտեղ հնչել են լեգենդար երաժշտական ստեղծագործություններ՝ Քրիստինե Ղազարյանի (տավիղ) և Արամ Մարգարյանի (դուդուկ) կատարմամբ, իսկ հայ գրողների գործերը ներկայացրել են Սիլվա Մկրտչյանը և Արսեն Ավալյանը։
Ծրագրի մեջ ընդգրկված են եղել հայ բանաստեղծների՝ Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալան Հովհանեսի և Կլոդ Դեբյուսիի, Էրիկ Սատիի երաժշտական գլուխգործոցները։
