Սանկտ Պետերբուրգում նշել են հայ հայտնի երգչուհի Ռուբինա Քալանթարյանի 100-ամյակը

07 Մայիսի 2025, 18:00

Մշակույթ

Մայիսի 3-ին «Հայկական Պետերբուրգ» համայնքը նշել է ռուսական ռոմանսի հայ իշխանուհի Ռուբինա Քալանթարյանի 100-ամյակը: Երեկոյի շրջանակներում հնչել են նրա սաների, գործընկերների և ընկերների կատարումները: Միջոցառումը բացել են համայնքի ղեկավար Լիլիթ Շարբաթյանը և համայնքի պատմամշակութային ուղղության ղեկավար և գլխավոր խմբագիր Էլինա Աղաբաբյանը:

Երեկոյին ներկա էին օպերային երգիչ, Պետերբուրգի՝ Մուսորգսկու անվ. օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ Կարեն Ակոպովը, օպերային երգչուհի, նեապոլիտանյան երգերի, հին ռոմանսների կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր, Ռ. Քալանթարյանի վերջին աշակերտուհի Իրինա Բուխլիցկայան, պրոֆեսոր, ակադեմիկոս, գնդապետ Վրեժ Հարությունյանը, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Վալենտինա Պանինան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական երգչախմբի մեներգչուհի Ելենա Յասկունովան և այլք: