Սարգիս Ավագովը, Ալբերտ Բադայանցը և Անդրանիկ Չոփուրյանը՝ սամբոյի համառուսաստանյան մրցաշարի հաղթողներ
15 Մայիսի 2025, 15:05
Ռուսական Արմավիրում անցկացվել են «Յունարմիա» շարժման հիմնադրմանը նվիրված սամբոյի համառուսաստանյան մրցումներ, որոնց ընթացքում 24 մեդալներից 11-ը նվաճել են հայերը։
Մրցաշարը մեկնարկել է երիտասարդ բանակայինների ցուցադրական ելույթով և Եվրոպայի առաջնության հաղթող Արթուր Պետրոսյան-Ջիգարխանովի պարգևատրմամբ:
Մրցումների արդյունքներով հաղթողներ են դարձել Սարգիս Ավագովը (49 կգ), Ալբերտ Բադայանցը (79 կգ) և Անդրանիկ Չոփուրյանը (88 կգ): Արծաթե մեդալներ են նվաճել Ալեքսանդր Ղահրամանովը (46 կգ), Արթուր Ազնավուրովը (58 կգ), Արթուր Ասրյանը (64 կգ), Գոռ Կարապետյանը (79 կգ) և Կամիլա Թաթոսյանը (50 կգ): Իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել Մուշեղ Չոգանդարյանին (53 կգ), Հրանտ Պետրոսյանին (58 կգ) և Բենիամին Հայրապետյանին (58 կգ):
Մրցաշարին մասնակցել են 160 մարզիկներ Կրասնոդարի երկրամասից, Վոլգոգրադի մարզից և Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետությունից։